Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկ I-ը չորեքշաբթի երեկոյան հեռախոսով կապվել է իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիին:
Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս, 76-ամյա ճիզվիտ Խորխե Մարո Բերգոլիոն, որը ծնվել է Արգենտինայում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում, Հռոմի 266-րդ պապ է ընտրվել չորեքշաբթի երեկոյան, կոնկլավում 5-րդ քվերակության արդյունքում:
Ինչպես նշել է Լոմբարդին, մոտ ժամանակներս Ֆրանցիսկ I-ը կհանդիպի Բենեդիկտոս XVI-ի հետ: Հիշեցնենք, որ Բենեդիկտոս XVI-ը վերջին 600 տարվա մեջ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու առաջին հովվապետն է դարձել, որն ինքնակամ լքել է գահը:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև նոր հովվապետի առաջիկա գրաֆիկը: Հինգշաբթի տեղի կունենա ժամերգություն, հաջորդ օրը կաթոլիկների հոգևոր առաջնորդը հանդիպում կանցկացնի կարդինալների հետ, իսկ կիրակի տեղի կունենա առաջին Angelus ավանդական ծեսը: Երեքշաբթի՝ մարտի 19-ին, տեղի կունենա Պապի ձեռնադրությունը:







































