Wednesday, 24 06 2026
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել

Նոր իրավիճակ. սա երկարատև գործող ուժ է. մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե ինչով է վերջանալու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքական (կամ քաղաքացիական) շարժումը: Անձամբ ես, ճիշտն ասած, այժմ չեմ տեսնում նախադրյալներ, որոնք կարող են ստիպել նախագահին հրաժարական տալ կամ Ազգային ժողովին՝ լուծարվել: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի փոխվել, և դա միայն այս նախագահական ընտրությունների արդյունքը չէ: Հայաստանը սկսել է փոխվել 2011 թվականի գարնանից, երբ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, իսկ Ազատության հրապարակը բացվեց ընդդիմության հանրահավաքների համար: Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ինչպես նաև այն ժամանակվա կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, որոնք կարողացան կազմակերպել իշխանության և ընդդիմության առաջին երկխոսությունը, որը չնայած տապալվեց (հիմնականում՝ իշխանության մեղքով), սակայն հիմա, երբ հասունանում է նոր երկխոսությունը, նախորդ փորձը անպայման հաշվի կառնվի: Իսկ որ նման երկխոսություն կլինի՝ հավանականությունը շատ մեծ է, որովհետև ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չեն վիճակը հասցնել առճակատման: Բացի ամեն ինչից՝ նրանք իրար հետ հին հաշիվներ չունեն մաքրելու, ինչպես որ դա եղել է մի շարք այլ դեպքերում: Միայն թե ցանկալի կլիներ, որ այդ երկխոսությունը մի թեթև նախապատրաստվեր, այսպես ասած, «փորձագիտական մակարդակով», որից հետո միայն լուծումների տարբերակներն առաջարկվեին առաջին դեմքերին: Թե չէ՝ հերթական հանդիպումը, լինի այն նախագահի նստավայրում, թե Ազատության հրապարակում, չեմ կասկածում՝ կանցնի բարեկամական մթնոլորտում, սակայն արդյունք չի տա:

Բայց ավելի կարևոր է այն, որ փոխվել է ինքը՝ Ազատության հրապարակը՝ այդ բառի լայն իմաստով: Այստեղ այլևս չեն իշխում «բետեեռ կանայք» և Կլարա Խաչիկովնան, այստեղ ճեմող պատանիներն իրենց չեն համարում «հեղափոխության խունվեյբիններ» և բարձրագույն ճշմարտության առաքյալներ, որոնց նպատակն է «շիկացած մետաղով» վերացնել ցանկացած այլախոհություն և բացահայտել բոլոր ծպտյալ «ծախվածներին» ու «դավաճաններին»: Այդ դրական փոփոխության հեղինակն, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է՝ իր թիմով: Կարելի է նրանց կողմնակիցը չլինելով, նրանց հեղափոխական գաղափարները չկիսելով՝ հանգիստ քայլել Ազատության հրապարակով՝ հանդիպելով ջերմ, բարյացակամ վերաբերմունքի: Ինձ թվում է, որ դա, անկախ վերջնական արդյունքներից, հասարակությանը համախմբելու և ոչ թե պառակտելու մեթոդ է:

Իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ այս անգամ դա զուտ ընդդիմադիր քաղաքական շարժում չէ, սա ավելի լուրջ և երկարատև գործող ուժ է, և իրավիճակը կարող է կայունանալ միայն արագ և կտրուկ փոփոխություններից հետո: Եվ խոսքը ոչ միայն և ոչ այնքան աշխատավարձերի ու թոշակների մասին է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում