Հայտնաբերվել է 22-ամյա մերկ Մերիլին Մոնրոյի օրիգինալ լուսանկարը, որն արվել է 1949 թ., հայտնում է The Daily Mail-ը:
Սկսնակ դերասանուհին ժամանակավոր դժվարություններ է ունեցել աշխատանքում և համաձայնել է մերկ կեցվածք ընդունել լուսանկարիչ Թոմ Քելլիի համար: Դերասանուհին 50 դոլար հոնորար է ստացել:
«Մերիլին Մոնրոն. իր պատմած կյանքը» գրքում հիշատակվում է այդ ֆոտոշարքի մասին: Դերասանուհու խոսքով՝ ինքը համաձայնել է այդպես կեցվածք ընդունել հուսահատությունից և փորձել է թաքցնել այդ փաստը, քանի որ, իր խոսքով, «կարգին աղջիկները մերկ կեցվածք չեն ընդունում»:
«Դուք պետք է խոստանաք, որ երբեք ոչ ոքի չեք պատմի, որ ես Ձեզ համար մերկ կեցվածք եմ ընդունել: Դուք պետք է նկարներն այնպես ռետուշ անեք, որ ես դրանցում անճանաչելի լինեմ»,- պատմել է լուսանկարիչը դերասանուհու խնդրանքի մասին:
Քելլին լուսանկարները վաճառել է Western Lithograph Company ընկերությանը 900 դոլարով, դրանք հրապարակվել են 1951 թ. օրացույցում: Սակայն ստիպված են եղել ստեղծել լուսանկարի լրացուցիչ տարբերակներ, որոնցում Մերիլինի վրա ներքնազգեստ են նկարել:
Մինչև 1952 թ. Մերիլինն արդեն այնքան հայտնի է դարձել, որ մամուլը գնալով ավելի է հետաքրքրվել նրանով: Լրագրողները հայտնաբերել են դերասանուհու այդ լուսանկարները, և խոշոր սկանդալից խուսափելու համար Մոնրոն խոստովանել է, որ լուսանկարներում իսկապես ինքն է: Դերասանուհին պատմել է, որ ստիպված է եղել գնալ այդ քայլին միջոցների բացակայության պատճառով, և հաարակության քննադատությանը ենթարկվելու փոխարեն՝ նա հազարավոր նոր երկրպագուներ է ձեռք բերել:


















































