Ամերիկացի 29-ամյա երգչուհի Լեդի Գագան սոցցանցերում կիսվել է իր լուսանկարով, որում նա պառկած է ձեռքը գրքին և առանց դիմահարդարման։ Սա իսկական ուրախություն է «մայր հրեշի» երկրպագուների համար։ Այս մասին հայտնում է ivona.bigmir.net-ը։
Բաժանորդները մեկնաբանություններում նշել են, որ առանց դիմահարդարման նա հիանալի տեսք ունի. «Դու միշտ հիասքանչ ես», «Մենք քեզ սիրում ենք»։









































