Եթե հավատանք աղբյուրներին՝ Թեյլոր Սվիֆթը և Քելվին Հարիսը համատեղ թրեք են ձայնագրում:
«Քելվինը և Թեյլորը համատեղ թրեքի մասին են խոսել այն ժամանակից ի վեր, ինչ սկսել են հանդիպել: Նրանք արդեն եղել են ստուդիայում, որտեղ մի քանի ձայնագրություն են արել»,- ասել է աղբյուրը:
Վերջինիս խոսքով՝ նրանց պրոդյուսերն է Detail-ը, որն աշխատել է այնպիսի զույգերի հետ, ինչպիսին է Բեյոնսեն և Ջեյ Զին:
















































