Ճապոնիայում տարածքի մեծ մասում սաստիկ շոգի պատճառով մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է ավելի քան 1200 մարդ: Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը, մեծ թվով տուժածներ կան Տիբա, Սաիտամա և Տոկիո պրեֆեկտուրաներում: Երեք մարդ գտնվում է ծանր վիճակում:
Մի շարք պրեֆեկտուրաներում կիրակի օդի ջերմաստիճանը հասել է մինչև 39 աստիճանի: Բարձր ջերմաստիճանի պատճառով օդերևութաբանները մարդկանց կոչ են անում օգտվել օդորակիչներից, շատ ջուր խմել և խուսափել դրսում լինելուց:
Միևնույն ժամանակ Ճապոնիայի հարավային կղզիներում մոլեգնում է թայֆուն, ինչն իր հետ բերել է հորդառատ անձրևներ և սաստիկ քամի:







































