Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Քնած երեխաներին համբուրելու համար նախկին կնոջը կեսգիշերին այցելած ամուսինը ծեծուջարդ է սարքել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է նախկին ամուսիններ Արշավիր Ի.-ի և Էլեն Օ.-ի (անունները փոխված են) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը երկուսին էլ՝ 35-ամյա ամուսնուն և 38-ամյա կնոջը մեղադրանք էր առաջադրել՝ միմյանց նկատմամբ գործադրած բռնության, ծեծի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբերի 5-ի կեսգիշերին Արշավիրն իր երկու երեխաներին տեսակցելու նպատակով այցելել է նախկին կնոջ՝ Էլենի վարձակալած բնակարան:

Արշավիրի և Էլենի միջև ներընտանեկան փոխհարաբերությունների պարզաբանման ժամանակ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Արշավիրը ձեռքերով հարվածներ է հասցրել Էլենի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ պատճառելով բազուկների, աջ անրակային, կրծքավանդակի աջ կեսի, պարանոցի և աջ կրծքի շրջանների ճանկռվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Էլենը, իր հերթին, ըստ մեղադրանքի, նույն վեճի ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել Արշավիրին՝ նրա պարանոցի ձախ կեսի, ձախ ուսագոտու վերին եզրի, ձախ բազկի ներսային մակերեսի արյունազեղումների ձևով պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Դատարանում Արշավիրն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ Էլենի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել 2006 թվականից: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխաներ: Սկզբում իր և Էլենի հարաբերությունները եղել են նորմալ: Վերջին երկու տարիներին վեճերը հաճախացել են, հարաբերությունները՝ լարվել: Այդ պատճառով ինքը առանձնացել է:

Սակայն երեխաներին տեսակցելու համար հաճախ նախապես զանգել է Էլենին, ապա այցելել է նրանց:

Դեպքի օրը նրանց այցելել է Էլենի համաձայնությամբ: Երեխաները քնած են եղել:

Ինքը ցանկացել է մոտենալ ու համբուրել երեխաներին, բայց Էլենն արգելել է՝ պատճառաբանելով, թե կարթնացնի:

Ինքը պնդել է, թե ուզում է ընդամենը համբուրել երեխաներին ու հեռանալ:

Ինքն ու Էլենը վիճել են: Էլենն անպատվել է իրեն: Ինքը նրա ասածներից նյարդայնացել է, պահանջել է, որ նա հանդարտվի: Ինքը նստած է եղել հյուրասենյակի բազմոցին: Իր համար անսպասելի՝ Էլենը մոտեցել է, բռնել է իր պարանոցից, քաշքշել է: Ինքը նրան չի հարվածել, չի քաշքշել, փորձել է զերծ մնալ վիճաբանությունից, ընդամենը նրան իրենից հեռու է հրել: Միայն հրել է, ինքը Էլենին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորություն չի ունեցել:

Էլենը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, որ վերջին երկու տարիներին իրենց հարաբերություննեը լարված են եղել, վեճերի ընթացքում Արշավիրն իրեն պարբերաբար ծեծել է, ինքը բազմիցս ահազանգել է ոստիկանություն, նախապատրաստվել են նյութեր:

Շուրջ երկու տարի է՝ իրենք փաստացի միասին չեն ապրում, բաժանվել են:

Արշավիրը երեխաներին տեսակցելու պատրվակով մշտապես անհանգստացրել է իրեն, անախորժ վեճերը շարունակվել են:

Դեպքի օրը՝ կեսգիշերին, նա ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել: Զանգել է իրեն, ասել, թե ուզում է տեսնել երեխաներին: Ինքն ասել է, որ երեխաները քնած են, բայց Արշավիրը պնդել է, թե ուզում է միայն տեսնել երեխաներին ու հեռանալ:

Ինքը ստիպված՝ համաձայնել է: Քիչ անց բնակարան է եկել Արշավիրը:

Ներս մտնելով՝ նա ստուգել է սենյակները, համոզվել, որ տանը օտար մարդ չկա: Պահանջել է բացատրել, թե ինչու է ինքը հեռախոսն անջատում, խոսելիս էլ կոպիտ է խոսում:

Իրենց խոսակցությունը վերաճել է վիճաբանության:

Արշավիրն անվայել խոսքեր է ասել իրեն, հայհոյել է, ինքը ավելորդ քաշքշոցից զերծ մնալու համար գնացել է ննջասենյակ, պառկել է երեխաների կողքին:

Արշավիրն էլ է եկել ննջասենյակ, ցանկացել է հարկադրաբար իր հետ սեռական հարաբերություն ունենալ:

Ինքը պահանջել է, որ նա իրեն հանգիստ թողնի ու հեռանա: Բայց Արշավիրն ավելի է վրդովվել, քաշքշել է իրեն, բռունցքով հարվածել է իր դեմքին, ապտակել է, պատճառել է վնասվածքներ:

Հարմար պահ ընտրելով՝ ինքը Արշավիրին երկու ձեռքով իրենից հրել է, վազել է հյուրասենյակ, զանգել է ոստիկանություն և օգնություն է խնդրել: Արշավիրը հասկացել է, որ ինքը ոստիկանություն է ահազանգել, մի անգամ էլ է ապտակել իրեն ու արագ հեռացել է:

Էլենը պնդել է, որ դեպքի ժամանակ նախահարձակ է եղել Արշավիրը, իսկ ինչ վերաբերում է նրա բազկի շրջանում եղած արյունազեղումներին, դրանք առաջացել են այն ժամանակ, երբ ինքը պաշտպանվում էր նրանից:

Որպես վկա հարցաքննվել է Արշավիրի ներկա փաստացի կին Նինան (անունը փոխված է): Վերջինս հայտնել է, թե Արշավիրին ճանաչում է 2009 թվականից: Նրա հետ գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ, իրենք ունեն 3 երեխաներ, 2014 թվականին իրենք փաստացի ամուսնացել են:

Ինքն իմացել է, որ Արշավիրը կին ու երեխաներ է ունեցել, որոնց հետ ներկայումս կապ չունի: Իրեն չի հետաքրքրել, թե նրանք ինչու են բաժանվել:

Դեպքի օրը, գիշերվա ժամը 1-ին Արշավիրը զանգել է իրեն, ասել է, թե լավ չի զգում, գտնվում է Երվանդ Քոչարի փողոցում, խնդրել է, որ ինքը գնա նրա մոտ:

Ինքն անմիջապես գնացել է: Տեսել է՝ Արշավիրը մեքենայի սրահում է: Նա գանգատվել է սրտի ցավից: Ինքը զանգել է շտապօգնություն, Արշավիրին տեղափոխել են հիվանդանոց: Նրան բուժօգնություն են ցույց տվել, ապա իրենք վերադարձել են տուն:

Մինչև շտապօգնության գալը Արշավիրն իրեն պատմել է, որ գնացել է նախկին կնոջ բնակարան՝ երեխաներին տեսնելու, նրա ու կնոջ միջև վեճ է առաջացել: Կինը հայհոյել, քաշքշել, ձեռքերով խփել է Արշաիրին, իսկ նա չի հարվածել:

Ինքը Արշավիրի պարանոցին նկատել է կարմրավուն հետք, հիվանդանոցում նման հետքեր է նկատել նաև նրա բազուկների և ուսի վրա: Արշավիրն ասել է, որ դրանք Էլենն է պատճառել: Հիվանդանոց եկած ոստիկաններին Արշավիրն ասել է, որ վնասվածքները պատճառել է իր նախկին կին Էլենը:

Որպես վկա հարցաքննվել է Էլենի ընկերուհին: Նա հայտնել է, թե Արշավիրին գիտի որպես Էլենի նախկին ամուսնու: Արշավիրը պարբերաբար ծեծել է Էլենին:

Վկայի կարծիքով՝ պատճառն այն է եղել, որ Արշավիրը ծանոթացել է մի այլ կնոջ հետ, սկզբում ասել է, թե նրա հետ գործնական շփումներ ունի միայն:

Ըստ վկայի՝ վիճակը սրվել է, երբ այդ կնոջը կալանավորել են… Արշավիրի ու Էլենի վեճերը, Արշավիրի կողմից Էլենին ծեծելը մշտական բնույթ են ստացել…

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ դեպքի ժամանակ Էլենը պաշտպանել է իր առողջությունը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից, ոտնձգություն կատարողին՝ Արշավիրին, նա վնաս է պատճառել՝ գտնվելով անհրաժեշտ պաշտպանության վիճակում:

Դատարանը ճանաչել և հռչակել է Էլեն Օ.-ի անմեղությունը, արդարացրել է նրան՝ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարելու հիմքով:

Արշավիր Ի.-ն մեղավոր է ճանաչվել Էլենին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ու դատապարտվել է 50 հազար դրամ տուգանքի:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով Էլենի մասով բեկանել և փոփոխել դատավճիռը: Էլենին ևս մեղավոր ճանաչել նախկին ամուսնուն ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և դատապարտել 30 հազար դրամ տուգանքի:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրողի բողոքը քննության կառնվի հունիսի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում