Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ղարաբաղը պետք է հայտարարի՝ միացում Հայաստանի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:

 Պարոն Բադասյան, վերջին մի քանի օրերին բավական լարված իրավիճակ է շփման գծում, որին նախորդեց  համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաև ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի բավականին հետաքրքիր հայտարարությունը «Ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումն անհնար է  առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման»: Ըստ Ձեզ՝ իրավիճակը ավելի շատ կարգավորմա՞ն է տանում, թե՞ հակառակը՝ մեծանում  է  լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը:

Իմ կարծիքով՝ սահմանին տիրող իրավիճակը և Ուորլիքի հայտարարությունն իրար հետ կապ չունեն: Սահմանում միշտ էլ իրադրությունը լարված է  եղել, կարող է այսպես շարունակվել կամ ժամանակ առ ժամանակ հանդարտվել: Ուորլիքի  հայտարարությունը պետք  չէ մեծ ուշադրության տակ առնել և խուճապի մատնվել: Քաղաքական գործիչները կամ ժողովուրդը նրանց ասածին մեծ տեղ են տալիս, բայց իրականում եթե մենք լարենք մեր հիշողությունը, ապա կտեսնենք, որ այստեսակ հայտարարություններ միշտ էլ եղել են վերջին 20 տարիների ընթացքում՝ հերթապահ հայտարարություններ են, ինձ համար սովորական և ոչինչ չփոխող հայտարարություն է:

Բայց Ղարաբաղի կարգավիճակի մասին հայտարարություն երբեք չէր եղել համանախագահների կողմից:

– Ղարաբաղի հարցը նման հայտարարություններով չի լուծվում: Պետք է գնա բնականոն հունով։ Իսկ այսօրվա ստատուս քվոն բնական ձևն է, որ ձեռնտու է  երկու կողմերին՝ և՛  մեր կողմին, և՛ Ադրբեջանին։ Այս հարցի լուծման բանալին ավելի շատ մեր ձեռքերում է, Արցախից նրանք հարցրե՞լ են, արցախցիներն են այս հարցը լուծելու, իսկ Ուորլիքը մեր կարծիքը չի հարցրել։  Մենք ենթարկվելու ենք մեր որոշումներին, իսկ մեր որոշումը հանրաքվեն էր, որից հետո ձևավորվեց այս ստատուս քվոն:

Կարծում եք՝ կպահպանվի՞ այս ստատուս քվոն:

Իհարկե, չի պահպանվելու, և հենց այստեղ է խնդիրը: Իսկ մենք չպետք է դոփենք տեղում։ Առաջ գնալու բանալին միակն ու ճշմարիտն է՝ այն է, որ Ղարաբաղը հայտարարի միացում Հայաստանի հետ, Հայաստանն էլ ընդունի՝ դառնանք մի պետություն, ու ամբողջ աշխարհը դրա հետ հաշվի նստի։

Իսկ հակառակորդն ինչպե՞ս կընդունի այդ հանգամանքը։ Հանրաքվեի անհրաժեշտություն չի՞ ծագի:

– Հանրաքվե պետք չէ, հանրաքվեն 88-ին եղել է ՝ միացման հանրաքվե: Եթե նորից անցկացնենք, ապա կասկածի տակ կդնենք 88-ի պահանջը, իսկ հիմա պարզապես քայլեր են անհրաժեշտ: Քաղաքական քայլերն արված են, հիմա պարզապես իրավական ձևակերպում է պետք: Այն, ինչ ուզում են Մինսկի խմբի համանախագահները, և այն, ինչ մեզնից պահանջում են՝ մեր ձեռքերում է, այս կարգավիճակը մեր ձեռքերում է:

Նման հայտարարության դեպքում պատերազմական գործողությունների վտանգ չկա՞:

– Եթե նույնիսկ լինի պատերազմական գործողություն, թող լինի՝ ինչու՞ ենք վախենում:

Այսինքն՝ մենք պատրա՞ստ ենք պատերազմի։

– Ո՛չ, մենք պատերազմ անելու պատրաստ չենք, բայց եթե սկսեն մեր դեմ պատերազմական գործողություններ՝ կպատասխանենք: Մեր բանակը պատրաստված է, մենք ամեն  րոպե պատրաստ ենք հակառակորդի գործողություններին: Բայց ոչ թե մենք հարձակվենք, այլ պաշտպանվենք:

Հայաստանի նախագահը վերջերս հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ողջամիտ փոխզիջումների։ Ձեր տպավորությամբ՝ իրավիճակը թույլ տալի՞ս է հակամարտությունը կարգավորել փոխզիջումային տարբերակով:

– Դա գուցե դիվանագիտական հայտարարություն է, որովհետև մենք չենք կարող զիջել մեր ձեռքի տակ ունեցածը, իսկ Ադրբեջանը չի կարող զիջել նորից մեր ձեռքի տակ ունեցածը՝ նրանք ոչինչ չունեն: Ադրբեջանական կողմն ի՞նչ պետք է զիջի: Սեղանին դրված փաստաթղթերում նա ոչինչ չունի:

Պարոն Բադասյան, կողմերը կարծես գնալով ավելի են հեռանում միմյանցից, և ագրեսիվ հռետորաբանությունն է իշխում։ Վերջերս էլ ականատես եղանք Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների փոխադարձ հայտարարություններին հակամարտության վերաբերյալ: Կարծում եք՝ այսկերպ կողմերը հաշտության կհասնե՞ն:

Այո՛, դա, իհարկե, վատ է: Ես կարծում եմ նաև միջնորդներն են դրդում դրան՝ մանավանդ Ռուսաստանը։ Ռուսաստանը գաղութացրել է  Հայաստանը և Ղարաբաղի հարցով շանտաժի ենթարկելով՝ Հայաստանը պահում է գաղութի մեջ: Ես շեշտում եմ՝ Հայաստանի երեք նախագահներն էլ այս գաղութացման մեջ մեղավորություն ունեն: Եթե  նույնիսկ անհանդուրժողականության պայմաններում՝ լավ կլիներ, որ մենք Ադրբեջանի հետ ուղիղ կապ ունենայինք: Մենք արդեն 20 տարի կորցրել ենք: Աշխարհում միակ ազգն ու պետությունն ենք, որ Ցեղասպանության վտանգի տակ ենք՝ աշխարհում ոչ մի հակամարտության մեջ նման վտանգ չկա։ Նման պայմաններում մեզ համար շռայլություն է ունենալ ոչ խոհեմ իշխանական համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում