Չինաստանի U-19 հավաքականի կիսապաշտպան Լին Լյանը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: Այդ մասին հայտնում է չինական Xinhua գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ գործարքի մանրամասներն արդեն համաձայնեցված են: 19-ամյա ֆուտբոլիստը կարող է դառնալ ֆուտբոլի պատմության առաջին չինացի խաղացողն, ով «արքայական ակումբ» է տեղափոխվել:
Նշվում է, որ գործարքի արժեքը 300 հազար եվրո կկազմի: Ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև չինական «Գուանչժու Ֆուլի» ակումբը:








































