Լինդսի Լոհանը այժմ Հունաստանում է. երևում է՝ հիացած է այդ երկրով: Իր Instagram-ում նա անդադար, առանց հոգնելու տարածում է արևային լուսանկարներ և գրում, որ հրաշալի ժամանակ է անցկացնում: Իսկ հանրությանն իհարկե հաճելի է նայել դերասանուհու լուսանկարները և հիանալ նրա կազմվածքով, հայտնում է spletnik.ru-ն:
Այդ հնարավորությունը բոլոր ցանկացողներին տրամադրել են պապարացիները, որոնք նկատել են Լոհանին Միկոնոս կղզու լողափում և լուսանկարել են նրան ռետրո ոճի գծավոր լողազգեստով:














































