Կանադացի գիտնականները նկատել են, որ որքան շատ ժամանակ են անցկացնում պատանիները սոցցանցերում, այնքան մեծ է նրանց ինքնասպանություն գործելու հավանականությունը:
Օրվա ընթացքում սոցցանցերում 2 ժամից ավելի շատ ժամանակ անցկացնող երիտասարդները ավելի են հակված հոգեկան շեղումների և դեպրեսիաների առաջացման վտանգի, քան մեծահասակները, գրում է «Informing»-ը:
Գիտնականները կոչ են արել ծնողներին ավելի շատ շփվել երեխաների հետ, մանավանդ եթե նրանք անցումային տարիքում են:







































