Ջասթին Թիմբերլեյքի նոր The 20/20 Experience ալբոմն անվճար լսելու համար տեղադրվել է iTunes խանութում,- հայտնում է lenta.ru-ն:
Նոր ալբոմի վաճառքը պաշտոնապես կսկսվի մարտի 15-ին: The 20/20 Experience-ը երգչի 3-րդ ստուդիական մենաալբոմն է:
Նոր ալբոմի ձայնագրման գործում Ջասթինին օգնել են Թիմբալենդը և Ջերոմ J-Roc Հարմոնը, որոնց հետ երգիչը նախկինում էլ է համագործակցել:









































