Հավանայում և Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Կուբայի դեսպանատների բացումը ցույց է տալիս, որ սառը պատերազմն ավարտվել է՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Իհարկե, այդ հիմնաքարը չի խոսում հակասությունների վերացման մասին, որոնք պառակտում են մեր կառավարությունները։ Սակայն այն արտացոլում է այն փաստը, որ սառը պատերազմի իրողությունները վաղուց անցյալում են»,- ասել է նա Պետդեպում Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
Քերիի խոսքով՝ դա նաև վկայում է այն մասին, որ երկրների շահերն ավելի լավ բավարարվում են համագործակցության, ոչ թե հակասության դեպքում։
«Մենք պետք է սկսենք հարաբերությունների նորմալացման լիարժեք գործընթաց։ Իհարկե, այն ժամանակ կզբաղեցնի, սակայն արդյունքում օգուտ կստանան և Կուբայի, և ԱՄՆ-ի ժողովուրդները»,- ասել է պետքարտուղարը։







































