Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը ստիպված է եղել հրաժարվել համագործակցության օրվա առիթով Վեսթմինսթերյան աբբայությունում անցկացվելիք տոնական միջոցառմանը մասնակցելուց՝ աղեստամոքսաբորբի հետևանքների պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բուքինհեմյան պալատի մամլո ծառայությանը:
Թագուհին դեռ շարունակում է ապաքինվել: Մարտի սկզբին նա հրաժարվել էր մասնակցել Ուելսում Սուրբ Դևիդի օրվա տոնակատարություններին գաստրոէնտերիտի հետևանքով: Երկու օր անց նախազգուշական նկատառումներով նա համաձայնել է հոսպիտալացվել: Միապետը հիվանդանոցում ընդամենը մեկ օր է անցկացրել:
Չնայած շուտափույթ առողջացմանը՝ թագուհին ստիպված է եղել չեղյալ հայտարարել անցած շաբաթ ծրագրված բոլոր միջոցառումները, այդ թվում՝ երկօրյա այցը Հռոմ:
Այսօր պետք է թագուհին առաջին անգամ հանրության առջև հայտնվեր հիվանդությունից հետո:
Միջոցառմանը նա պետք է ստորագրեր իրավահավասարության մասին խարտիան և բացատրեր խարտիայի ընդունման պատճառները, սակայն դեռևս հայտնի չէ՝ կկայանա՞ արդյոք նրա ելույթը:








































