ԱՄՆ-ը փորձում է հանգստացնել Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հարցում՝ արաբական երկրներին առաջարկելով օգնություն ողջ տարածաշրջանի համար հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման հարցում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով վարչակազմի աղբյուրին։
Պարբերականի աղբյուրը նշում է, որ Վաշինգտոնը փնտրում է նաև դեպի մերձավորարևելյան տարածաշրջան զենքի մատակարարումների արագացման ուղիներ։
Վարչակազմի համար ամենալուրջ մարտահրավերը սպառազինությունների Իրան մատակարարումների պատժամիջոցների հանման բացասական հետևանքների կանխումն է և Թեհրանին հրթիռային տեխնոլոգիաների տրամադրումը՝ համաձայն Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։
ԱՄՆ-ն աշխատում է նախագծերի վրա՝ ուղղված Պարսից ծոցի երկրների հետ ռազմական համագործակցությանն ու անվտանգության երաշխիքների ապահովմանը։







































