Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա

Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին

Beeline-ը և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան պարգևատրեցին ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթողներին։ Մրցաշարն անցկացվեց մեկ օրվա ընթացքում շվեյցարական մրցակարգով, իսկ մրցումները սպասարկում էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փորձառու մրցավարները:

Հանձնաժողովի որոշմամբ ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատային մրցաշարի հաղթող ճանաչվեց 3 մասնակից։ Առաջին տեղը գրավեց «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։ Երկրորդ մրցանակը շնորհվեց «02» թերթի խմբագիր Արա Մովսիսյանին, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «Գոլոս Արմենիի»-ի քաղաքական մեկնաբան Ռուբեն Մարգարյանը։

Մրցանակաբաշխության արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և եռակի Օլիմպիական չեմպիոն, շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:

«Շնորհավորում եմ հաղթողներին և շնորհակալություն հայտնում մասնակցության համար։ Շախմատը փիլիսոփայական և թագավորական խաղ է, իսկ Հայաստանը շախմատային երկիր, որը միջազգային հանրությանը հայտնի է իր աշխարհի չեմպիոններով։ Տեսնելով լրագրողների հետաքրքրվածությունը՝ նախաձեռնությունը կարելի է համարել հաջողված։ Վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք կօգնեն մարդկանց փոխել կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհակալություն հայտնելով Beeline-ին եւ անձամբ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, միջոցառումը հովանավորելու համար, հույս եմ հայտնում, որ այս լրագրողական շախմատային մրցաշարը կլինի ավանդական եւ կանցկացվի ամեն տարի: Մրցաշարը ուղղված է լրագրողների առողջ ապրելակերպի քարոզմանը եւ շախմատ սպորտաձեւի էլ ավելի զարգացմանը հանրապետությունում»,– նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Մրցանակների արժանացան նաև 5 մասնակից ըստ հետևյալ անվանակարգերի՝ ամենաերիտասարդ, ամենափորձառու, ամենաարագ հաղթանակ, ամենագեղեցիկ պարտիա և կամքի ուժ դրսեւորելու համար:

Նշենք, որ Հուլիսի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը մեկնարկել էր առաջին շախմատային մրցաշարը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ, որն իրականցվում էր Beeline–ի հովանավորությամբ, իսկ կազմակերպիչն էր հանդիսանում Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Մրցաշարին մասնակցում էին շուրջ 20 լրատվամիջոցի ներկայացուցիչներ։

01_n

02 (6)

03 (4)

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում