Համացանցում հայտնվել է օսկարակիր ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Կենդանի մնացածը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Գլխավոր դերում խաղում է Լեոնարդո Դի Կապրիոն: Այս մասին հայտնում է Spletnik-ը:
Ֆիլը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն Հյու Գլաս որսորդի պատմությունն է, ում դավաճանել է նրա ընկեր Ջոն Ֆիցջերալդը: Հյուին մնում է միայնակ մեռնել վայրի բնության մեջ: Որպեսզի կենդանի մնա, նա պետք է պայքարի հնդկացի ցեղերի, վայրի կենդանիների և ցուրտ ձմռան դեմ:
Համաշխարհային կինովարձույթ ֆիլմը դուրս կգա 2015 թվականի դեկտեմբերի 25-ին:







































