Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը զգուշավոր ու կառուցողական քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ, սակայն դրա հետ մեկտեղ հաշվի է առնում երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը։
Ղարիբաշվիլին ստեղծված իրավիճակի համար մեղադրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին. «Սա այն անմիտ քաղաքականության հետևանքն է, որը Սաակաշվիլին վարել է բազում տարիներ։ Սա 2008 թվականի պատերազմի հետևանքն է, որը մեզ մոտ առաջացրեց մոտ 25.000 փախստական, հարկադիր վերաբնակներ, և մենք կորցրինք ավելի քան 100 գյուղ»։
Վրաստանի վարչապետը քաղաքական գործիչներին կոչ է արել մեծ պատասխանատվությամբ մոտենալ նման հարցերին՝ երկրում կայունություն պահպանելու համար։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ ներկայիս կառավարության, Բիձինա Իվանիշվիլիի (նախկին վարչապետ) արժանիքն այն է, որ նրանք սկսեցին Ռուսաստանի հանդեպ վարել ճիշտ, կառուցողական քաղաքականություն և առավելագույնս նպաստեցին երկրի ու տարածաշրջանի կայունությանը։ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը երբևէ չի հաշտվի Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) կորստյան հետ։







































