Փենսիլվանիայում թերթաքարային «բումը» ուղեկցվել է սրտային հիվանդությունների, նյարդաֆիզիոլոգիական խանգարումների և այլ հիվանդությունների թվի աճով։ Դրանք ի հայտ են եկել հորատանցքերին հարակից տարածաշրջանների բնակիչների շրջանում։ Այս մասին հայտնում են բնապահպանները՝ փոխանցում է PLoS One ամսագիրը։
Ոչ շատ ուժգին, սակայն աճել է նաև քաղցկեղով, մաշկային և միզասեռական համակարգի խնդիրներով մարդկանց թիվը։
Միջինը մեկ նավթարդյունահանող աշտարակի հայտնվելը քաղաքներից ու բնակավայրերից 1 կմ հեռավորության վրա հանգեցրել է սրտանոթային հիվանդությունների հաճախացման 27 տոկոսանոց աճի։
Մոտ ժամանակներս գիտնականները կկենտրոնացնեն իրենց ուշադրությունն այդ ցուցակից առանձին հիվանդությունների վրա և կփորձեն ապացուցել, որ Փենսիլվանիայի բնակիչների շրջանում դրանց հայտնվելու հաճախականության աճն իսկապես կապված է թերթաքարային նավթի արդյունահանման, այլ ոչ թե որևէ այլ գործոնի հետ։







































