Solar Impulse 2 արևային մարտկոցներով ինքնաթիռը մարտկոցների անսարքության պատճառով շուրջերկրյա թռիչքը կկարողանա վերսկսել միայն հաջորդ տարվա ապրիլի սկզբին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նախագծի հեղինակներին:
Solar Impulse 2 ինքնաթիռը շուրջերկրյա թռիչքը սկսել է 2015թ. մարտի 9-ին՝ Աբու Դաբիում: Այն արդեն այցելել է Օման, Հնդկաստան, Մյանմա, Չինաստան և Ճապոնիա, իսկ հուլիսի սկզբին ինքնաթիռը ժամանել է Հավայան կղզիներ՝ առանց կանգառների ամենատևական թռիչքի ռեկորդ սահմանելով՝ անընդմեջ թռչելով ավելի քան 120 ժամ: Հաղորդվում է, որ մարտկոցները գերտաքացել են և շարքից դուրս եկել հենց այդ ռեկորդային հատվածում:
Մարտկոցների նորոգումը մի քանի ամիս կպահանջի:







































