Լիբանանի խորհրդարանի պատգամավորները կրկին չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել։ Պլյաս դ՝Էտուալ հրապարակի պալատում հավաքված օրենսդիրների թիվն անբավարար է եղել քվեարկության անցկացման համար։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Քվորումի բացակայության պատճառով խոսնակ Նաբիհ Բերին 26-րդ անգամ հետաձգել է ընտրությունները։ Օրենսդիրները երկրի նախագահ կընտրեն օգոստոսի 12-ին։
Քվեարկության համար անհրաժեշտ էր 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը։
Ընտրությունները խափանվում են խորհրդարանում խոշորագույն քրիստոնեական բլոկի կողմից բոյկոտի պատճառով։ Այն գլխավորում է 80-ամյա Միշել Աունը, որը Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդն է։ Շարժումը պահանջում է նոր ընտրական օրենքի ընդունում և խորհրդարանական ընտրությունների անցկացում։







































