ԱՄՆ նախագահի գիտության ու տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Ջոն Հոլդրենը՝ կապված New Horizons-ի առաքելության հաջողության հետ, հայտարարել է, որ իր երկիրը համարում է տիեզերքում համաշխարհային առաջնորդ։ Այս մասին փոխանցում է NASA-ն։
«Ես հիացած եմ NASA-ի վերջին նվաճումից, որը հերթական անգամ ցույց է տալիս տիեզերքում ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունը»,- ասել է Հոլդրենը։
Նա նշել է, որ New Horizons առաքելության հաջողությունը, որն ամփոփել է տիեզերքի հետազոտությունների 50-ամյա արդյունքները, ԱՄՆ-ի այլ նախագծերի տրամաբանական շարունակությունն է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն առաջինն է հասել Պլուտոնին, ինչը մեծ նվաճում է։
New Horizons ամերիկյան զոնդն արձակվել էր 2006-ի հունվարին։ Մեկ տարի անց այն արժեքավոր տեղեկություն էր փոխացնել մթնոլորտի և Յուպիտերի արբանյակների մասին. 2015-ի հունվարին զոնդն ուղևորվել էր Պլուտոն։










































