Ուժեղ քամու հետևանքով դանիական քամու ֆերմաների արտադրողականությունը կազմել է 140%, երկրի էլեկտրաէներգիայի պահանջմունքի նկատմամբ, հայտնում է Nordea Line-ը:
Դա թույլ է տվել էներգիա արտահանել հարևան Շվեդիա, Գերմանիա և Նորվեգիա:
Եվրոպական էներգետիկ ասոցիացիան նշել է, որ այդ իրադարձությունը ապագայի համար լավ նշան է հանդիսանում:
Անցյալ տարի Դանիայի ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության բաժին է ընկել քամու ֆերմաներին: Կլիմայի հարցերով նախարար Ռասմուս Հելվեգ Պետերսենը այդ համաշխարհային ռեկորդը անվանել է առաջընթաց:
Դանիայի կառավարության նպատակն է մինչև 2020 թվականը էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջարկի կեսը ստանալ քամու միջոցով:









































