ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահական ընտրություններում Ժողովրդավարական կուսակցության առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնը երկուշաբթի օրը կուսակիցների առջև ելույթ ունենալիս հայտարարել է, որ Իրանի և Արևմուտքի երկրների միջև գործարքը Կոնգրեսի աջակցությանն է արժանի:
Այս մասին հուլիսի 14-ին հայտարարել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկյան խորհրդարանի ներքին պալատի պատգամավորներ Էռնա Բլյումենաուերին և Բրեդ Շերմանին:
Քլինթոնը ներկաներին հիշեցրել է Իրանի հետ նախկին համաձայնությունների պատմությունը և ընդգծել, որ այս համաձայնությունը նույնպես ուժեղացնում է աշխարհում ԱՄՆ դիրքորոշումը:










































