Nnr2.com.ua-ի փոխանցմամբ` շվեյցարացիներ Ջենիֆեր Գադիենտը և Ֆաբիան Վիսը կարծում են, որ 3D պրինտերը հիանալի միջոց է մոլորակն աղբից մաքրելու համար:
Դա ապացուցելու համար նրանք միկրոֆուրգոնով ճանապարհ են ընկել, որում գեղել է նրանց սեփական լաբորատորիան: Այն ներառում է Ultimaker 3D պրինտերը, որն ունի իրերը մանրացնելու և պլաստիկ թափոններն օգտակար բաների վերածելու ունակություն:
Ճամփորդության ժամանակ զույգն այցելել է Ֆրանսիա, Իսպանիա, Մարոկկո, որոնց լողափերին նրանք հավաքել են հնարավոր բոլոր թափոնները: Սարքի օգնությամբ դրանք մանրացվել են, ապա դրանցից ստացվել է մանրաթել:










































