Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հունական ծրագրի շուրջ ստեղծվել է բավական ծանր իրավիճակ:
«Իրավիճակը չափազանց բարդ է: Մեզ սպասվում են բարդագույն բանակցություններ: Համաձայնագիր ամեն պայմանով չի լինելու: Ես տեղյակ եմ, որ նյարդերը ձգված են, սակայն անհրաժեշտ է երաշխավորել, որ առավելությունները կգերակշռեն թերություններին ինչպես Հունասանի ապագայում, այնպես էլ ողջ եվրոգոտու ապագայում»,- ասել է նա:









































