Մեքսիկայի իշխանությունները մոտ 1.5 կմ երկարությամբ թունել են հայտնաբերել, որի միջոցով բանտից փախել է թմրաբարոն Խոակին Գուսմանը, որը հայտնի է «Էլ Չապո» անունով, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ անցքը սկսվել է հենց Գուսմանի խցից և մտել բանտի սահմաններից դուրս գտնվող շենքի մեջ:
Փախուստի գործով 8 մարդու են հարցաքննում: Նրանց Մեխիկո են տեղափոխել:










































