Elle-ը պարզաբանել է՝ որտեղ են հանգստանում շոու-բիզնեսի աստղերը:
Որքան էլ հայտնիները ձգտում են առանձնանալ հանգստի գնալիս, միևնույն է՝ ամենահաս պապարացիները հայտնաբերում են իրենց զոհերին երկրագնդի ցանկացած կետում: Չնայած հայտնիներից շատերը իրենց կամքով են հրապարակում արձակուրդային լուսանկարներ:
Լողափնյա կատալոգների համար նկարահանվող Ալեսանդրա Ամբրոսիոն, թվում է, տարվա մեծ մասն անցկացնում է լողափին: Նույնիսկ հարազատ Ռիոյում հանգստանալիս բրազիլուհին սովորության համաձայն հարմար դիրքեր է ընդունում:


Լյուպիտա Նիոնգոն իր գեղեցիկ կազմվածքն է ցուցադրել արձակուրդի ժամանակ Կապույտ Լողափում:



Սիրահարներ Հայդի Քլումը և Վիտո Շնաբելը սովորության համաձայն արևայրուքի համար մեկնել են Սեն-Բարց:



Պերիս Հիլթոնը իր նոր զուգընկերոջ՝ շվեյցարացի միլիոնատեր Հանս Թոմաս Գրոսի հետ առանձնացել է զբոսանավով և հանգստանում է Ֆորմենտեր կղզու մոտերքում:



Աստղային ընտանիքի ժառանգորդուհի, մոդել Հեյլի Բոլդուինը այս ամառ ընտրել է հանգստի համար ամենատարածված վայրերից մեկը՝ Մայամին:


Մենակյացների շարքն անցած Քրիշտիանու Ռոնալդուն հանգստյան օրերն անցկացրել է Սեն-Տրոպեում՝ տղամարդկանց միջավայրում, հայտնի մագնատ Ֆիլիպ Գրինի զբոսանավում:



Լեոնարդո դի Կապրիոյի նախկին ընկերուհի թոփ մոդել Թոնի Գարնը ընկերների հետ հանգստանում է Իբիցայում:


Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան անընդհատ ճամփորդում է Մոսկվայի և Մոնակոյի միջև:










































