Monday, 15 06 2026
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում

Հազարամյակի մարտահրավեր, որը Հայաստանի համար սպառնում է ձգվել հազարամյակներ

Դժվար չէ պատկերացնել, թե արտաքին հսկայական պարտքի տակ գտնվող Հայաստանի համար ինչ կարևոր է լրացուցիչ ամեն մի լումա, որը կթեթևացնի այդ պարտքը: Այդ առումով դժվար չէ նաև պատկերացնել, թե Հայաստանի համար ինչ են նշանակում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի այն հարյուրավոր միլիոն դոլարները, որ ուղղակի որպես նվերեն տրվում Հայաստանին` ենթակառուցվածքային զարգացման համար:

Դրա դիմաց ընդամենը պահանջվում է արդարացի կառավարում: Թե ինչ է դա նշանակում, բավական պարզ և հանգամանալից բացատրել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով խնդրին ասել էր, որ Հայաստանը զրկված է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի ծրագրի շարունակություն ակնկալելու հնարավորությունից, քանի որ չի համապատասխանում արդարացի կառավարման չափանիշին: Այդ չափանիշը նախատեսում է ընտրություն չկեղծել, կոռուպցիայի դեմ պայքարել իրականում, ապահովել օրենքի և իրավունքի գերակայություն, չունենալ քաղբանտարկյալներ, ունենալ խոսքի ազատություն, հավաքների ազատություն:

Դրանք պարզ բաներ են, որ պետք է անել ոչ թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից օգտվելու համար, այլ որովհետև այդ ամենն անելը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: Այդ ամենը բխում է Հայաստանի պետական շահից, ազգային խնդիրների հրամայականից: Եթե այդ արդարացի կառավարումը չի իրականացվում, Հայաստանն ուղղակի անկարող է լինելու լուծել որպես պետություն իր առաջ ծառացած դեմոգրաֆիական և ռազմա-քաղաքական, ռազմավարական կարևորագույն խնդիրները: Բայց, ստացվել է մի վիճակ, երբ հայտնվել է պետություն, որը պատրաստ է Հայաստանին նույնիսկ վճարել այն բանի համար, ինչ Հայաստանն ուղղակի պարտավոր է անել ձրի` իր պետական և ազգային շահից ելնելով: Բայց, անգամ այդ պայմաններում, Հայաստանի իշխանությունը կարծես թե բացարձակապես չի ցանկանում գործնական քայլեր կատարել արդարացի կառավարման ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը չի ցանկանում բացել Հայաստանը, նույնիսկ Հայաստանը խեղդելու գնով: Ի դեպ, արժե հիշել, որ երբ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի մեկնարկն էր, Հարավային Կովկասում ծրագրին համապատասխան դիտվեցին միայն Հայաստանն ու Վրաստանը:

Ադրբեջանը համարվեց անհամապատասխան: Հիմա Վրաստանի դեպքում ծրագիրը շարունակվելու է, իսկ Հայաստանն արդեն հավասարվել է Ադրբեջանին: Արժե նկատել, որ ամիսներ առաջ էլ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտնի զեկույցը Ղարաբաղը հավասարեցրեց Ադրբեջանին, համարելով, որ Ղարաբաղը անազատ երկիր է: Մինչ այդ Ղարաբաղը համարվում էր մասամբ ազատ, ի տարբերություն անազատ Ադրբեջանի: Այսինքն անզեն աչքով տեսանելի է, թե ինչպես են Հայաստանն ու Ղարաբաղը դեգրադացվում այնպիսի մի կարևոր գերտերության քչին, ինչպիսին Միացյալ Նահանգներն է: Ու այդ ֆոնին, սթափությամբ աչքի ընկնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունն աչքերն ուղղում է դեպի Հյուսիս, այնտեղ փրկություն որոնելով: Իսկ այնտեղ փրկության դիմաց միշտ ինչ որ բան են պահանջում` գույքի, կամ սուվերենության տեսքով:

Այդպես, Հայաստանը ոչ միայն հեղինակազրկվում է, այլ նաև կորցնում իր սուվերենությունը: Եվ այդ ամենը միայն այն բանի համար, որ մի խումբ մարդիկ ունեն արդարության մասին ուրույն պատկերացում: Ըստ նրանց, դա այն է, երբ իշխանությունը պատկանում է իրենց, ոչ թե ժողովրդին: Ու դա արդեն իսկապես հազարամյակի մարտահրավեր է, քանի որ Հայաստանի համար այդ մարտահրավերը սպառնում է ձգվել հազարայմակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում