Monday, 22 06 2026
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ

«Շատերը մարտի 1 չէին տեսել, չէին պատկերացնում, թե ոստիկաններն ինչերի են ընդունակ». forrights.am

«Աղջկաս ընկերուհու՝ Մերիի հետ էի, Մարինային էինք ման գալիս, մեկ էլ մեկը ծոծրակիցս ուժեղ խփեց, ընկա գետնին, շորերս քաշեց, ինձ քարշ էր տալիս շորերիցս, գոռացի՝ Մերի, փախի, Մերին փախավ: Ինձ տարավ մեքենայի մոտ, բայց թույլ չտվեց, որ ինքս բարձրանամ, ինձ շպրտեց ներս: Ներսում մարդ չկար, զարմացա, հետո հասկացա, որ տարբեր խցեր են սարքած մեքենայի մեջ՝ իրարից առանձնացված խցեր, ներսը շնչելու օդ չկար»,- forrights.am-ին պատմել է Աստղիկը:

Հունիսի 23-ի ոստիկանական դաժան բռնություններից անմիջապես հետո համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում պատկերված էր, թե բժիշկն ինչպես է հրաժարվում առաջին օգնություն ցույց տալ բռնության ենթարկված աղջկան: Այդ տեսանյութի հերոսը 17-ամյա Մարինա Բոյաջյանն է, ով բողոքի ցույցերին մասնակցել է մոր՝ Աստղիկ Աղեկյանի հետ:

https://youtu.be/VZAR5BPcaYQ

«Մենք մասնակցում ենք բողոքի ցույցերին, քանի որ գիտակցում ենք, որ հոսանքի թանկացման արդյունքում բազմաթիվ այլ բաներ կթանկանան, չպետք է դա թույլ տանք»,- ասում է Մարինան: Հունիսի 23-ի գիշերը նա միացել է մորը կեսգիշերին եւ ընկերների հետ քնել է Բաղրամյան պողոտայում.

«Ես արթնացա այն պահին, երբ բոլորը վանկարկում էին «ջուր, ջուր, ջուր»…ճիշտն ասած, չէինք հավատում, որ ջրցանը գործի կդնեն»,- վերհիշում է Մարինան: Մայրն ասում է, որ բռնություններ ակնկալում էին, սակայն ավելի վաղ ժամերի, երբ դեռ մութ էր:

«Շատերը երեխա էին, իրենք մարտի 1 չէին տեսել, չէին պատկերացնում, թե էս ոստիկանները ինչերի են ընդունակ: Ես սպասում էի, որ ծեծուջարդ կլինի, բայց երբ լուսացավ, հանգստացա, ինձ թվաց, թե վտանգն անցավ»:

Գիշերվա ընթացքում բազմաթիվ մարդկանց են նկատել, որոնք փորձել են սադրիչ գործողություններ իրականացնել.

«Ոստիկանները մեր մեջ մարդիկ ունեին, որոնք դիտավորյալ այնպիսի գործողություններ էին անում, որ ոստիկանները հարձակվեն մեզ վրա: Օրինակ, մի տղամարդ շիշ էր նետում նրանց ուղղությամբ: Բայց մենք ոչ թե միանում էինք նրա արածին, այլ Օսիպյանին ասում էինք՝ եկեք ձեր մարդուն մեր միջից տարեք»:

Ցուցարարների մեջ բազմաթիվ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, ովքեր հրահանգից հետո հարձակվել են ցուցարարների վրա.

«Էն մարդիկ, ովքեր գոռում էին, թե մինչեւ վերջ մնալու ենք, մեկ էլ ձեռքներին կպցրեցին «Police» գրությունը ու սկսեցին ծեծել»,- վերհիշում է Մարինան:

Մարինան եւ Աստղիկը ոչ միայն ֆիզիկական բռնությունների են ենթարկվել, այլեւ արժանացել են ոստիկանների հայհոյանքներին:

«Ինձ անձամբ հայհոյել է Արթուր Մեհրաբյանը (Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ), տեսանյութում էլ պարզ երեւում է, որ նա է ինձ հայհոյողը»:

Աստղիկը փորձել է երիտասարդներին հետ պահել ջրցանի հատվածներից.

«Գնացի էրեխեքի մոտ, ասեցի՝ ջրցանի դեմից հեռու գնացեք, հենց էդ պահին Մարինան ոտքի կանգնեց ու ջրցանը խփեց ծոծրակին»:

Մարինայի տպավորությամբ, ջրի հետ ինչ-որ նյութ է խառնած եղել, որից մաշկը գրգռվել է, իսկ հագուստները կպել են մարմնին.

«Էրեխեքի մաշկը կարմրել, դուրս էր տվել: Տարօրինակ բան կար խառնած, կպչուն էր էդ ջուրը»: Ջրցանի երեք հարվածներից հետո Մարինան մի կերպ է ոտքի կանգնել՝ անծանոթ տղայի օգնությամբ:

«Առաջին հարվածը թույլ էր, բայց երկրորդից սկսած շատ ուժեղացավ, հարվածից հետո շունչդ կտրվում էր, դա անտանելի էր, ես չէի կարողանում ուղղակի շարժվել»,- ասում է Մարինան:

Սկսված խառնաշփոթում Աստղիկն ու Մարինան կորցրել են իրար , աղջիկը մնացել է ջրաշթի տակ, մայրը՝ ոստիկանի հարվածների: Անչափահաս Մարինան եւս չի խուսափել ոստիկանության հարվածներից.

«Երկու կոստյումավոր տղամարդ էին անցնում, ես իրենց ասացի՝ ամոթ չե՞ք անում, էս ի՞նչ եք անում: Էս կոստյումավորներից մեկը ոստիկաններին հրահանգեց՝ «հլը սրան հավքեք-տարեք»: Ոստիկաններից մեկը բռնեց ձեռքս, ես ասացի՝ թող ինձ, ես անչափահաս եմ եւ ՀՀ քաղաքացի չեմ, իրավունք չունեք ինձ բերման ենթարկելու, հենց էդ պահին ուժեղ հարված զգացի մեջքիս, մեկը դուբինկայով խփեց: Հետո իմացա, որ ով ասել էր, որ ինքը անչափահաս է, բերման չեն ենթարկել, բայց տեղում ծեծել են»:

Մարինան ասում է, որ բժիշկներն իրեն օգնություն ցույց չեն տվել ոչ միայն Բաղրամյան պողոտայում, նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում