Արքայադուստր Շառլոտայի կնունքի նվերների մեջ ամենաանսովոր և թանկ նվերը դարձավ Քեթրինի և Ուիլյամի ընկերների կողմից նվիրված նկարը, հայտնում է Spletnik-ը:
Նվիրողները դիմել են նկարիչ Սթիվեն Քոուսթոնին, ով մասնագիտացած է Ուոլտ Դիսնեյի մուլտֆիլմերի բնօրինակ նկարների կրկնօրինակներ ստեղծելով: Նա հատուկ փոքրիկ արքայադստեր համար ստեղծել է 2 մետրանոց «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ֆիլմի 1937 թվականի պաստառի կրկնօրինակը: Նկարի արժեքը կազմել է մոտ 200 հազար դոլար:
«Դա զարմանալի և անսովոր նկար է, նկարչին հաջողվել է վերարտադրելու հեքիաթային մթնոլորտը: Արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեթրինը հիացած կլինեն»,- նշում է աղբյուրը:














































