«Մաքդոնալդս» արագ սննդի ռեստորանների ցանցը հետ չի կանչի խաղալիք մինյոններին, ամերիկացի գնորդների այն բողոքից հետո, որ նրանք հայհոյանք հիշեցնող հնչյուններ են արձակում: Այս մասին գրում է BBC-ն:
Հունիսի սկզբից ԱՄՆ-ում Հեփի Միլ նվերների փաթեթում հայտնվել են նաև «Մինյոնները» մուլտֆիլմի հերոսների տեսքով խաղալիքներ, որոնք խոսում են գոյություն չունեցող լեզվով:
Դրանք իսկական սկանդալ բարձրացրեցին, երբ սոցկայքերում ծնողները սկսեցին բողոքել, թե դրանց արձակած հնչյունները նման են հայհոյանքների:
«Մաքդոնալդս» ընկերությունում հերքել են բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ կշարունակեն վաճառել խաղալիքները, քանի որ գնորդների շատ քիչ քանակություն է բողոք արտահայտել:







































