Ամերիկացի երիտասարդ դերասանները հոլիվուդյան ֆիլմերում լավագույն դերի համար պայքարում պարտվում են իրենց բրիտանացի և ավստրալացի մրցակիցներին։ Այս մասին ասել է Մայքլ Դուգլասը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ ամերիկացի դերասանները չափազանց մտահոգված են իրենց իմիջով, առաջին հերթին՝ սոցցանցերում, ըստ այդմ՝ նրանք անբավարար ուշադրություն են դարձնում դերասանական վարպետությանը։
Արդյունքում պրոֆեսիոնալ տեսանկյունից ավելի լավ պատրաստված բրիտանացի և ավստրալացի գործընկերներն ավելի հաճախ են լավագույն դերեր ստանում հոլիվուդյան ֆիլմերում։








































