«Մենք առևտուր չենք անում, ինչի՞ց հինգ տոկոս մուծենք, կամ ո՞նց փաստաթղթավորենք, Թուրքիայի՞ց թուղթ ուզենք»,- «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում նշեցին Մալաթիա տոնավաճառում առևտրով զբաղվողները՝ հավելելով, որ չնայած նրան, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, դեռ չեն կենտրոնանում՝ ընտրել փաստաթղթավորված 1 տոկոս շրջանառության հարկով տարբերա՞կը, թե՞ չփաստաթղթավորված և 5 տոկոս շրջանառության հարկի վճարման տարբերակը. «Երկու դեպքում էլ մեզ օգուտ չկա, մենակ իրանց օգուտով են շարժվում, հլը մի բան էլ եղած հարկերը պիտի իջեցնեին, որ շուկան ոտքի կանգներ. առևտուր չկա»,- նշեցին նրանք:
Առևտրականների խոսքով՝ չնայած երկար ժամանակ փողոցում պայքարում էին, բայց այդպես էլ կառավարությունը չհասկացավ , որ պետք է գործել ի շահ ժողովրդի. «Ղեկավար կա՞ հիմա, հելան բողոքին, ջրերն առան, ընկան ժողովրդի հետևից, հա, հիմա էլ ընկնեն մեր հետևից»,- ընդգծեցին առևտրականները:
Նրանք հորդորեցին կառավարության ներկայացուցիչներին գնալ տոնավաճառ, տաղավարներով անցել ու տեսնել՝ ինչ է կատարվում. «Թող գան մեր հալը տեսնեն, նոր հարկային բեռ ավելացնեն, առևտուրը քնած ա, նույնիսկ՝ պառկած ա»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































