Արդեն վեցերորդ տարին է՝ HSBC Բանկ Հայաստանը անցկացնում է առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած հաճախորդների մրցանակաբաշխություն:
HSBC-ի այս մրցանակները ցուցանիշ են դարձել և մատնանշում են շուկայի առաջատար կազմակերպություններին:
«HSBC-ի աշխարհագրական սփռվածությունը մեզ և մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել ավելի քան 60 երկրում աշխատող մեր 5800 մասնագետների կողմից տրամադրվող խորհրդատվությունից և փորձից, ովքեր պատրաստ են օգնել հայաստանյան բիզնեսներին՝ տրամադրելով բարձրորակ ծառայություններ և ցածր ռիսկային, նվազ ծախսատար առևտրի ֆինանսավորման լուծումներ: Սա իսկապես հզոր մրցակցային առավելություն է, որով կարելի է հպարտանալ»,- այսօր մրցանակաբաշխությունից առաջ ասաց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:
«Արդեն վեցերորդ տարին է՝ մենք որդեգրել ենք մի պարզ կարգախոս և շարունակում ենք առաջնորդվել դրանով. եթե ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանները, HSBC-ն կարող է օգնել ձեզ երկու կողմում էլ»,- իր հերթին նշեց HSBC Բանկ Հայաստանի առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը:
Այսպիսով այսօր HSBC Բանկ Հայաստանը 2014 թվականի առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ ճանաչեց ապակյա և բյուրեղյա իրեր արտադրող «Գլաս Ուորլդ քոմփնի» ՓԲԸ-ին՝ հանձնելով մրջազգային առևտրի մրցանակ:
Առևտրի ֆինանսավորման հաջորդ լավագույն ընկերությունը «Գոյդս ֆիտնես» ՍՊԸ-ն է, Հայաստանում առողջ ապրելակերպ խթանելու համար: Այս ընկերությանը հանձնվեց նորարարական առևտրի մրցանակ:
Լավագույն նորեկ հաճախորդ մրցանակը հանձնվեց «Մապ» ՓԲԸ-ին՝ HSBC-ի տրամադրած առևտրի ֆինանսավորման գործիքներից նորովի օգտվելու համար:
Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ հանձնվեց «Շեն հոլդինգ» ՓԲԸ-ին:
Իսկ գրան պրին հանձնվեց «Յուքոմ» ՍՊԸ-ին՝ որպես տարվա լավագույն հաճախորդի:
Մրցանակները հանձնելուց հետո Արամ Փինաջյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ է հետապնդում բարձրացնել տեղեկացվածությունը, թե ինչպիսի հնարավորություններ ունի HSBC-ն, և ինչպիսի գործիքներ կարող են առաջարկվել բիզնեսների առևտրաշրջանառությունը ֆինանսավորելու համար:









































