Սասեքսի, Բելֆաստի և Լիդսի համալսարանների հետազոտողները վերլուծել են 11-19 տարեկան 409 կամավորի տվյալները: Բոլոր մասնակիցներն անապահով ընտանիքներից են եղել: Կամավորներին հարցրել են՝ իրենք ինչպես են հաղթահարել բացասական ապրումները: Մասնակիցները նաև պատմել են հասակակիցների հետ հարաբերությունների մասին, գրում է The Daily Mail-ը:
Գիտնականները պարզել են, որ տղաները սովորաբար մեկ լավագույն ընկեր են ունեցել, որը նրանց աջակցել է և օգնել լուծել խնդիրները: Աղջիկներն ավելի հաճախ խնդրի լուծման վատ միջոցներ են ընտրել, օրինակ՝ թմրանյութ կամ ալկոհոլ են գործածել՝ չնայած նրանք ևս մտերիմ ընկերներ ու ընկերուհիներ են ունեցել: Մասնագետները ենթադրում են, որ բախվելով խնդրին՝ աղջիկները մտածում են, որ իրենք են մեղավոր: Իսկ տղաները հասկանում են, որ դա իրենց մեղքը չէ և դժվարությունները հաղթահարելու այլ միջոցներ են փնտրում:
Պարզվել է՝ ընտանիքի աջակցությունը ևս կարևոր է դեռահասի համար: Մասնագետների խոսքով՝ չքավոր ընտանիքներից երիտասարդները պակաս հնարավորություններ ունեն և հաճախ ավելի վատ առողջական վիճակ, քան նրանք, ում ծնողները լավ են վաստակում: Մտերիմ ընկերների շնորհիվ՝ այդպիսի դեռահասներն իքնավստահ են դառնում: Ուստի նրանց համար ավելի լավ է մեկ լավագույն ընկեր ունենալ, քան մակերեսորեն շփվել շատերի հետ:







































