Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը մտադիր է կրկնապատկել իր անձնական ներդրումները էներգետիկ ոլորտի բնապահպանական նախագծերի մեջ: Նման նախագծերում անձնական ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի մինչև 2 միլիարդ դոլարի:
Գեյթսի խոսքերով՝ մինչ այս նա մոտ 1 միլիարդ դոլար է ներդրել էներգիայի վերականգնողական աղբյուրների ոլորտում: Գեյթսը համաշխարհային կառավարություններին կոչ է արել դադարեցնել «կանաչ էներգետիկայի» սուբսիդավորումը և փոխարենը գումարների մի մասն ուղղել արմատական հետազոտությունների ոլորտի ներդրումներին:
Նա ընդգծել է, որ սուբսիդավորման համար տարեկան ծախսվում է 100 միլիարդ դոլար, մինչդեռ արմատական հետազոտությունների համար՝ միայն 6 միլիարդ դոլար:
Գործարարի անձնական կարողությունը գնահատվում է 79.3 միլիարդ դոլար:










































