Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Վինձորի ամրոցում, որտեղ տեղակայված է բրիտանացի միապետների նստավայրը։ Ինչպես հայտնի է, զինված գվարդիականներն այդ տարածքում մշտապես արթուն հսկողություն են իրականացնում՝ հայտնում է The Independent-ը։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է զբոսաշրջիկը սկսում կրկնօրինակել գվարդիականներին հատուկ քայլվածքը։ Նրանց արգելված է արձագանքել սադրիչներին, սակայն այս անգամ գվարդիականը բացառություն է արել, երբ զբոսաշրջիկը ձեռք է տվել նրա ուսին՝ լցնելով համբերության բաժակը։
https://youtu.be/NHbEWZQHlEA








































