Saturday, 04 07 2026
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օգոստոսին կայցելի Վրաստան

Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ընթացիկ տարվա օգոստոսին կայցելի Վրաստան և կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական համատեղ կենտրոնի շտաբ-բնակարանի բացման արարողությանը: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ-ը:

Գերատեսչության տվյալներով՝ Սթոլթենբերգի վրացական այցը քննարկվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի և Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Բրյուսելում: Հանդիպման ժամանակ որոշվել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կժամանի օգոստոսին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են 2016 թվականին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանին հեռանկարներ տրամադրելու հարցը՝ կապված ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ գործողությունների ծրագիր (MAP) տալու հետ:

Խիդաշելին հայտարարել է, որ տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանը պետք է ստանա այդ ծրագիրը, քանի որ վերջին 7 տարում նա հաջողությամբ կատարել է բարեփոխումներ, ինչպես նաև մասնակցել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացված միջազգային առաքելություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վախթանգ Կապանաձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնը «Վազիանի» ռազմակայանի տարածքում (Թբիլիսիի մոտ) կբացվի մինչև 2015 թվականի սեպտեմբեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում