Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայը հայտարարել է, որ չի ծրագրում իր թեկնածությունը առաջադրել 2019-ին կայանալիք՝ պետության ղեկավարի ընտրությանը։
«Ես դա չեմ անի։ Ես ծառայել եմ իմ ժամկետը»,- ասել է Կարզայը Lifenews-ի հետ հարցազրույցում։ Նա գլխավորել է Աֆղանստանը 2004-2014 թթ։
Չորեքշաբթի Կարզայը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումը Մոսկվայում կայացել է պարզապես անձնական հարաբերությունների պահպանման պլանում։
«Ես այստեղ եմ նաև այն բանի համար, որ Ռուսաստանը պետք է անհավանական կարևոր դեր խաղա Աֆղանստանի համար հանուն երկրում և տարածաշրջանում կայունության»,- ասել է Կարզայը և հավելել, որ Ռուսաստանի և Աֆղանստանի առջև կանգնած են ընդհանուր սպառնալիքներ՝ ծայրահեղականության և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ազդեցության տարածման տեսքով։









































