Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Սյունիքի մարզկենտրոն Կապանում:
Ինչպես հայտնի է դարձել Yerkir.am-ին, ակցիային, որ տեղի է ունեցել քաղաքապետարանի գիտայգում, մոտ 50 հոգի է մասնակցել : Սակայն եկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Կապանի քաղաքապետը, ովքեր ահաբեկել են ցուցարարներին եւ ցույցը ցրել:
Կապանցի Քնար Սրվանձտյանը Yerkir.am-ին հայտնել է, որ այս պահին պրոյեկտորի միջոցով փորձում են ցույց տալ, թե ինչ է կատարվում Երեւանում, սակայն քաղաքապետարանն ամեն կերպ խոչընդոտում է: Նրանք նախ արգելել են տեղադրել էկրանը, ապա հրաժարվել են հոսանք տրամադրել:








































