ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարներն անցյալ շաբաթ անկում են ապրել 4.934 մլն բարելով` մինչև 462.993 մլն բարել: Այս մասին են վկայում ԱՄՆ էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցի տվյալները, հաղորդում է «Ֆինմարկետ»-ը:
Բենզինի ապրանքային պաշարներն ընդլայնվել են 680 հազար բարելով և հասել 218.494 մլն բարելի:
Թորումների կոմերցիոն պաշարներն աճել են 1.837 մլն բարելով` կազմելով 135.428 մլն բարել:







































