Հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը ստացել է իր առաջին խոշոր դերը կինոյում: Այս մասին հայտնում է US Weekly ամսագիրը:
«21-ամյա Պատրիկը կնկարահանվի ճապոնացի ռեժիսոր Նորիհիդո Կոիզումիի «Կեսգիշերային արև» ռոմանտիկ մելոդրամայի ռիմեյքի գլխավոր դերում,- նշում է պարբերականը:- Մինչ այդ Շվարցենեգերի ավագ որդին երևացել է 2 էպիզոդիկ դերերում: Հիմա նրան լուրջ աշխատանք է սպասվում»:
Ֆիլմը պատմում է երիտասարդի՝ Չարլիի և աղջկա սիրո պատմությունը: Աղջիկը հիվանդ է քսերոդեմայով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ մաշկի բարձր զգայնությամբ: Ֆիլմում կանացի գլխավոր դերը խաղում է ամերիկացի 18-ամյա դերասանուհի Բելլա Թորնը: Ֆիլմի ռեժիսորը 33-ամյա ամերիկացի Սքոթ Սփիրն է: Նկարահանումները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին:










































