«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանության գործողությունները ժողովրդի մոտ էլ ավելի մեծ դժգոհություն առաջացրին:
«Ոստիկանության գործողությունները բացասաբար ազդեցին հենց իրենց վրա, ինչպես տեսաք՝ մարդկանց քանակը կրկնապատկվեց»,- ասաց Շուշանյանը:
Ակտիվիստն ասաց, որ Բաղրամյան պողոտան փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև ընդունվի չեղարկման որոշում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։










































