Ուֆա քաղաքում շոգի պատճառով հալվել է ասֆալտը, որը արվել էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԲՌՀՉՀ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) և ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) գագաթնաժողովի առիթով: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ասֆալտը սկսվեց հալվել և կպչել ավտոմեքենաների անվադողերին հունիսի 22-ի երեկոյան, երբ օդի ջերմաստիճանը 33 աստիճան էր:
Փորձագետները ենթադրում են, որ դրա պատճառը կա՛մ ասֆալտի վատ որակն է, կա՛մ ասֆալտապատման տեխնոլոգիայի խախտումը:
Ճանապարհի վերանորոգման համար պատասխանատու է մոսկովյան ՌԱԴ կազմակերպությունը: Մի քանի շաբաթ առաջ այն Ուֆայում նոր ճանապարհ էր ասֆալտապատել ԲՌՀՉՀ և ՇՀԿ գագաթնաժողովի համար, որի համար ստացել էր 220 միլիոն ռուբլի:







































