Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երկու տղամարդ հսկայական կետ շնաձկան մեջքին սերֆինգով են զբաղվում, որը գոյություն ունեցող շնաձկան տեսակներից ամենախոշորն է: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Շնաձուկը տեղաշարժվում է գրեթե ջրի մակերեսին և շատ դանդաղ` ոչ մի վտանգ չներկայացնելով մարդկանց համար: Ըստ երևույթին՝ այդ փաստը քաջ հայտնի է եղել զբոսանավի վրա հանգստացող տղամարդկանց, ովքեր որոշել են սահել կենդանու մեջքին: Իսկ մյուս ուղևորները տեսագրել են այն:
Տեսագրությունը դատապարտել են բնության պաշտպանները, ովքեր հայտարարել են, թե նման վարքագծի համար տղամարդկանց պետք է մեղադրանք ներկայացվի:
https://youtu.be/dEx7lYb5z4w









































