Թուրքիան «Թուրքական հոսք»-ի հետ կապված հետազոտությունների թույլտվություն է տվել: Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:
Խոսքը գազատարի ծովային հատվածի հետ կապված հետազոտությունների մասին է: Փաստաթուղթը նախատեսում է հետազոտությունների անցկացում գազատարի առաջին ուղու շուրջ բացառապես տնտեսական գոտում, ինչպես նաև Թուրքիայի տարածքային ջրերում:
«Թուրքական կողմը ևս հաստատել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության արդյունքները, որոնք ստացվել են «Հարավային հոսք» գազատարի` Թուրքիայի ծովային հատվածի համար, կարող են գործածվել նոր գազատար մագիստրալի կառուցման ժամանակ»,- ասվում է հաղորդագրությունում:








































