Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հունիսի 22-26-ը պաշտոնական այցեր կկատարի Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի, որոնց հետ ստորագրվելու են վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրեր: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳՆ խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Վերջինիս խոսքով՝ Լատինական Ամերիկան ու Կարիբյան ծովի տարածաշրջանը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են. «Մեր դիվանագիտական ջանքերն ուղղված են ինչպես տարածաշրջանում Վրաստանի ճանաչելիության բարձրացմանը, այնպես էլ քաղաքական, առևտրային ու տնտեսական կապերի խորացմանը»:










































