Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ցանկանում էի կոտրել բոլոր տաբուները. Շառլ Ազնավուր

Քննադատներն ասում էին՝ նա չափազանց տգեղ է, չափազանց կարճահասակ և ունի սարսափելի ձայն։ Քննադատությանը հաջորդեցին 51 ալբոմներ. նա աշխատում է 52-րդ ալբոմի վրա։ Շառլ Ազնավուրը կենդանի լեգենդ է։

The Guardian բրիտանական պարբերականն անդրադարձել է Ֆրանսիայի մեծագույն երգիչ-երգահանի ստեղծագործական կյանքին, զրուցել նրա հետ տաբուները կոտրող երգերի մասին։ Անդրադարաձ է կատարվել նաև վերջին երգերից մեկին, որում խոսքը կանանց թևատակերի հոտի մասին է։

91-ամյա աշխարհահռչակ շանսոնյեի նոր ալբոմի երգերից մեկը, որում նա հայտնում է՝ «Սիրում եմ քո թևատակերի բույրը», վրդովեցրել է նրա շվեդ կնոջը, բայց Ազնավուրը գիտի իր լսարանին։ Եթե նա աշխարհում ամենահաջողակ ֆրանսիացի երգիչն է, երգահանը, ով տասնամյակներ շարունակ բնորոշում է երկրի համաժողովրդական մշակույթը, դա հենց այն պատճառով է, որ նրա երգերը միշտ էլ եղել են ռիսկային։

Երբ Ազնավուրը սկսել է գրել 1940-ականներին, սեքսը մի բան էր, որ տեղի էր ունենում լույսն անջատելով։ Նորմալ էր երգչուհիների համար իրենց կոտրված սրտերի վրա լաց լինելը, բայց տղամարդիկ չէին երգում իրենց զգացմունքային հուսահատության մասին։ Ազնավուրն ուշադրություն դարձրեց առնականության և լիբիդոյի վրա՝ երգելով ընկճախտի, սեքսի, նախապաշարմունքի և բռնաբարության մասին։ Նրա հիթերը ձգվում են 1970-ականների գեյ տրանսֆեստիտի պատմությունից (What Makes a Man) մինչև երբեմնի արգելված՝ բալլադ հետօրգազմային սպառվածության մասին (Après l’Amour) և հակասական You’ve Let Yourself Go ստեղծագործություն՝ տղամարդու մասին, ում կինը գիրացել է («Նայում եմ քեզ սևեռուն, հուսահատ և տեսնում այնտեղ կանգնած մորդ»)։

Նա չի զղջում. «Ինքնատիպ հիվանդություն ունեմ՝ խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին չպետք է խոսվի։ Սկսեցի հոմոսեքսուալությունից, ցանկանում էի կոտրել յուրաքանչյուր տաբու»։ Թևատակի մասին տողերը տեղ են գտել կույր սիրահարի հոտի զգացման մասին նոր բալլադում։ «Երբ երգ գրեցի խուլի մասին (Quiet Love), սովորեցի նշանների լեզուն՝ այն բեմում կատարելու համար։ Այս ալբոմում ցանկանում էի նկարագրել՝ ինչպես է դա կույր մարդու համար,- ասել է նա ՝ հավելելով,- դեռևս չգիտեմ, թե ինչպես եմ կատարելու այն…»։

Ազնավուրը դեռևս ստեղծագործում է ու երգում։ Նա իր 70-ամյա կարիերայի ընթացքում գրել է ավելի քան 1200 երգ, վաճառել ավելի քան 100 մլն օրինակ ձայնասկավառակ։ Ֆրանսիան երկրպագում է նրան որպես ոսկե դարաշրջանի վերջին կենդանի լեգենդի։

Ինչպես շատ այլ հայտնի երգիչներ, ովքեր ներկայացնում են Ֆրանսիայի բուն էությունը, ինչպիսիք են Ժորժ Մուստակին և որոշ չափով՝ Էդիտ Պիաֆը, Ազնավուրն ունի օտարերկրյա արմատներ։ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է Փարիզոմ՝ դերասան հոր և երգչուհի մոր ընտանիքում, ովքեր փախչել էին Հայոց ցեղասպանությունից։ Նա հեռացել է դպրոցից ու դերասան դարձել 9 տարեկանում։ Նա Գերմանիայի կողմից Փարիզի օկուպացիան վերապրել է կաբարեներում երգելով, մինչդեռ նրա ծնողները իրենց բնակարանում թաքցնում էին հայրենակից հայերին, հրեաներին, ռուսներին ու կոմունիստներին. նրա հայրը միացել է դիմադրությանը։

Ազնավուրի ուղին դեպի հաջողություն երկար և տանջալից էր։ Ֆրանսիացի քննադատները նրան անվանում էին չափազանց տգեղ, չափազանց կարճահասակ, ձայնը համարում «սարսափելի», իսկ երգերի անվանումները՝ «կասկածելի»։

50-ականների վերջն էր՝ տասը տարի անց այն բանից, երբ Պիաֆը նրան վերցրեց որպես երգահան, երբ նա վերջնականապես սկսեց կարիերան։ Որպես երգիչ՝ նրա գլոբալ փառքն ամրապնդվեց 70-ականներին՝ ԱՄՆ և Միացյալ Թագավորություն հաղթական մուտքով։ Ներկայում Ազնավուրը «դինոզավր» է, նա իր խոսքերում խաղադրույք է կատարում հավերժականության վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում