«ՏԱՍՍ»-ը տեղեկացնում է, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը չի բացառում հուլիսի 1-ից հետո միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակումը:
«Իրանը չի պնդում մինչև հուլիսի 1-ը միջուկային պայմանագրի կնքումը վավերացնելը: Մենք կարծում ենք, որ նախ և առաջ պետք է շահավետ համաձայնության գալ»,- հայտարարել է Զարիֆը:
Դիվանագետի խոսքով՝ բանակցությունները հնարավոր է շարունակվեն ևս մի քանի օր նախապես նշանակված ժամկետից հետո:








































